Բնապահպան. Ապօրինի ՀԷԿ-ը վտանգում է Լոռվա մարզի Մարցա գետն ու շրջակա անտառը

Բնապահպան. Ապօրինի ՀԷԿ-ը վտանգում է Լոռվա մարզի Մարցա գետն ու շրջակա անտառը

PanARMENIAN.Net - Բնապահպանները հերթական բնապահպանական աղետի վտանգի մասին են բարձրաձայնում: Նրանցից մեկի՝ Նարեկ Հովհաննիսյանի, Ֆեյսբուքյան էջով տարածվող հաղորդագրության մեջ նշված է.

«Այս անգամ էլ անկուշտությունը ու անհատների հարստանալու մոլուցքը վտանգի տակ է դրել Լոռվա մարզի Մարցա գետի ինչպես նաև շրջակա անտառի հետագա գոյության հարցը: Հարկ եմ համարում նշել, որ ձկան պաշարները արդեն վերացել են:

2012թ.-ին գարնանը սկսեց շահագործվել Դեբեդ գետի վտակ Մարցագետի վրա կառուցված հիդրոէլեկտրոկայանը: Նախատեսված էր, որ գետի վերին հոսանքներից ՀԷԿ-ի շահագործման համար օրենքով նախատեսված պետք է վերցնեին ջրի ծավալի 70 տոկոսը, բայց այս պահի դրությամբ գետով գրեթե ջուր չի հոսում, այսպիսով խախտվում է ամբողջ էկոհամակարգը, որի արդյունքում դադարել է կարմրախայտ և մուրծի ձկնատեսակների ձվադրման միգրացիան: Բնապահպանության նախարարության անգործունյա լինելու, համատարած բարձիթողի վիճակի հետևանքով մի քանի տարի առաջ, մեկ այլ ՀԷԿ-ի կառուցմամբ, ցամաքեց նաև հարևան Դսեղի ձորում գտնվող Չռչանի ջրվեժը, իսկ Խոսրովի անտառի կենդանական աշխարհի ոչնչացման մասին խոսելն արդեն ավելնորդ է: Նույն կեղտի մեջ խրված է նաև մշակույթի "նախարարությունը", որն էլ զբաղված է հազարամյա հուշարձանների ոչնչացմամբ..բոլորիս աչքի առջև:

Բացի այս ՀԷԿ-ից գետի վերին հոսանքներում կառուցվում է ևս մեկ նման ՀԷԿ: 5-6 կմ տարածության վրա գետը վերածվել է ծանծաղուտի:

Փոքր ՀԷԿ-ը կառուցվել է առանց թույլտվության, անօրինականօրեն: Փաստաթղթերը չեն ներկայացվել Բնապահպանության նախարարության բնապահպանական փորձաքննությանը, ինչի մասին Բնապահպանության նախարարությունը հայտնել է 2012թ. մայիսին: Չնայած ահազանգին` նախարարությունն այդպես էլ տեսչական ստուգումներ չանցկացրեց անօրինական ՀԷԿ-ում: Իսկ այժմ բնակիչների նախազգուշացումները իրականություն դարձան. Մարց գետի էկոհամակարգը խախտվում է: ՀԷԿ-ը շահագործում է «Արգիշտի-1» ընկերությունը, որը գրանցված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր` Սեյրան Դարբինյանի անունով:

Գյուղացիներ ջան Մարցագետը ձերն է, դուք էլ Մարց գյուղի այսօրվա և վաղվա լիիրավ տերը: Հուսով եմ , որ ինչպես Թռչկանի ջրվեժի դեպքում, այս անգամ ևս հարցը կդառնա հասարակական հնչեղության խնդիր, և հնարավոր կլինի փրկել մեր հայրենիքի հրաշք բնության ևս մի անկյուն»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---