Պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացին կներգրավվեն ԳԱՄԿ-ների աշխատակիցներ

Պարարտանյութի և դիզվառելիքի բաշխման գործընթացին կներգրավվեն ԳԱՄԿ-ների աշխատակիցներ

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության է հրավիրել «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» (ԳԱՄԿ) տնօրեններին: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` հանրապետության տասը մարզերի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» տնօրենները համառոտ ներկայացրել են նախորդ տարում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումներն, ապա 2013 թվականի ծրագրով նախատեսված անելիքները:

Խորհրդակցության օրակարգային հարցերից էր 2013 թվականի «Գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների» կողմից իրականացվող ծրագրերի քննարկումը: Նախարարը ԳԱՄԿ-ների ղեկավարներին հանձնարարել է ակտիվ մասնակցություն ունենալ գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական և կարևոր աշխատանքների` գարնանացանը ժամանակին և պատշաճ կազմակերպելու, անհրաժեշտ խորհրդատվություն և մասնագիտական աջակցություն գյուղացիական տնտեսություններին տրամադրելու , պտղատու ծառերի և խաղողի այգիների էտի և ձևավորման, ցանքի և հողի մշակության աշխատանքների, մշակաբույսերի ընտրության, բարձրորակ սերմացուների, թունաքիմիակտների ձեռքբերման գործընթացներում:

Օրակարգային մյուս հարցերն էին` ԳԱՄԿ-ների աշխատակիցներին գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մատչելի պարարտանյութերի և դիզելային վառելանյութի բաշխման գործընթացում ներգրավելը, ԳԱՄԿ-ների տնօրինման ներքո գտնվող գյուղտեխնիկայի և գյուղգործիքների միջոցով գյուղացիական տնտեսություններին մատչելի սակագներով ծառայություններ մատուցելը, Արարատյան հարթավայրում հողօգտագործողներին հորդորել և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կարտոֆիլի և լոլիկի ցանքատարածությունների ընդարձակման գործում, որպեսզի ամռանը բավարարենք հանրապետության կարտոֆիլի պահանջարկը, նախալեռնային գոտու համայնքներում վաղահաս կարտոֆիլի մշակություն կազմակերպել ` օգոստոս ամիսին ազգաբնակչության պահանջարկը բավարարելու համար:

Սերգո Կարապետյանն ԳԱՄԿ-ների տնօրենների ուշադրությունը հրավիրել է նաև աստիճանաբար ինքնաֆինանսավորման անցնելու խնդիրներին, անհրաժեշտ է համարել ընդլայնել ԳԱՄԿ-ների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---