14 մարտի 2013 - 12:09 AMT
Կառավարությունն աջակցում է բազմազավակ ընտանիքներին

Կառավարությունը մարտի 14-ի նիստում դրական եզրակացություն է տվել «Բազմազավակ ընտանիքների աջակցության և բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Ինչպես հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցհարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, այսօրվա դրությամբ երկրում կա 15 000 բազմազավակ ընտանիք, որոնցից 800 նպաստ են ստանում: Օրենսդրական նախաձեռնության իրագործման դեպքում կպահանջվի լրացուցիչ 16 մլրդ դրամ, ուստի այս նախաձեռնությունը որոշվեց համաձայնեցնել կառավարության կողմից մշակվող թիրախային սոցիալական աջակցության վերաբերյալ նախագծի հետ: