14 մարտի 2013 - 12:15 AMT
2013թ. առաջին եռամսյակում ուսումնական վարկերի սուբսիդավորման համար կհատկացվի 21,5 մլն դրամ

ՀՀ կառավարությունը մարտի 14-ի նիստում է հավանություն տվեց Կրթության զարգացման պետական 2011-2015 թվականների ծրագրով նախատեսված ենթածրագրերին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշմանը:

Այդ նպատակով ֆինանսների նախարարությանը սուբսիդավորման համար պահուստային ֆոնդից կհատկացվի 21,5 մլն դրամ 2013թ. առաջին եռամսյակում:

Ուսանողներին 12 տոկոս տարեկան դրույքաչափով տրամադրված ուսումնական վարկերից` պետության կողմից սուբսիդավորվելու է մեկ ուսումնական տարվա արդյունքում առավել բարձր առաջադիմություն ունեցող 15 տոկոս ուսանողներին պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը,

ա. ենթածրագրի իրականացումն սկսվում է 2013 թվականի փետրվար- մարտ ամիսներից,

բ. վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով, սահմանելով առաջին 4 տարիների համար արտոնյալ ժամկետ (կմարվեն միայն տոկոսագումարները): Ինչպես հայտնեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, վարկի միջին արժեքը մոտ 450 000 դրամ է ուսման տարեկան վարձի համար, իսկ վարկի առավելագույն չափը կազմում է 1,8 մլն դոլար: