14 մարտի 2013 - 13:30 AMT
Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում նահանջել է 84-րդ տեղը

Մարտի 14-ին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների հերթական վարկանշային աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը այս անգամ նահանջել է 4 հորիզոնականով և 431 միավորով զբաղեցնում է 84-րդ տեղը:

2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները զբաղեցնում են հետևյալ տեղերը. Իտալիան 5-րդ հորիզոնականում է 1173 միավորով, Դանիան նահանջել է 25-րդ տեղը 814 միավորով, Չեխիան 27-րդ հորիզոնականում է 809 միավորով, Բուլղարիան բարձրացել է 46-րդ տեղը 615 միավորով, իսկ Մալթան 147- րդն է 166 միավորով:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը 1610 միավորով: Երկրորդ տեղում է Գերմանիան 1473 միավորով, եռյակը եզրափակում է Արգենտինայի ընտրանին 1309 միավորով: