14 մարտի 2013 - 14:40 AMT
Լույս է տեսել ֆրանսիացի լրագրողների «Թուրքիան ու հայկական ուրվականը» գիրքը

Երկու ֆրանսիացի լրագրողներ Լորա Մարշանն ու Գիյոմ Պերյեն, որոնք գրեթե 10 տարի աշխատել են Թուրքիայում, մեծածավալ հետազոտություն են անցկացրել Հայոց ցեղասպանության թեմայով: Նրանք հայտնաբերել են Ցեղասպանությունը վերապրած հայերին, որոնք իսլամ են ընդունել, կյանքը փրկելու համար, ինչպես նաև այն թուրքերի ժառանգներին, որոնք փրկել են հայերին, գտել են եկեղեցիներում թաղված վկայություններ, որոնք դիմացել են ուրացման ու թշնամանքի գրեթե մեկ դարին: Ստամբուլից մինչև Իրաքի սահման, Սև ծովից մինչև Միջերկրական ծով, հեղինակները բազմաթիվ ապացույցներ են հավաքել ու լույս են ընծայել «Թուրքիան ու հայկական ուրվականը» գիրքը:

Հայոց ցեղասպանության հարյուրամյակից երկու տարի առաջ այդ պատմությունները, ռեպորտաժներն ու հանդիպումները մի երկրի պատկեր են ստեղծում, որը հիվանդ է մերժողականությամբ, որին հետապնդում է չանհետացող անցյալը, նույնիսկ եթե որոշ թուրքեր քաջաբար պայքարում են պաշտոնական գաղափարախոսության դեմ: Նախաբանը գրել է պատմաբան ու սոցիոլոգ Թաներ Աքչամը, որը նաև Մինեսոտայի Քլարկի համալսարանի պրոֆեսոր է, գրում է Nouvelles d'Arménie-ն:

Լորա Մարշանը Le Figaro-ի և Le Nouvel Observateur-ի թղթակիցներն են Թուրքիայում, իսկ Գիյոմ Պերյեն Le Monde-ի թղթակիցն է: