14 մարտի 2013 - 15:30 AMT
Քուրդ գրոհայինները ազատ են արձակել թուրք պատանդներին

Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինները ազատ են արձակել թուրք պատանդներին: Ութ մարդ, այդ թվում զինվորականներ և պաշտոնյաներ, երկու տարի գերության մեջ են անցկացրել Իրաքի հյուսիսում: Նրանց ազատ արձակելու կարգադրություն է տվել ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը բանտում է գտնվում: Սա հերթական քայլն է թուրքական իշխանությունների ու քրդերի միջև խաղաղ երկխոսության ճանապարհին, որի մասին կողմերը պայմանավորվել են նախորդ տարվա դեկտեմբերին: ՔԱԿ-ը հանդես է գալիս Թուրքիայի կազմում քրդական ինքնավարության ստեղծման օգտին, հայտնում է euronews-ը: