14 մարտի 2013 - 14:37 AMT
Շիրակի մարզում մեկնարկել է դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը

Մարտի 14-ին մեկնարկել է դահուկավազքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Առաջնությունն անցկացվելու է Շիրակի մարզի Փոքրաշեն համայնքում:

Առաջնությանը կմասնակցեն Գյումրիի, Ամասիայի, Վանաձորի, Աշոցքի և Հրազդանի 1993-1995թթ. և 1996-1999թթ. ծնված պատանիների և աղջիկների թիմերը:

Մարտի 14-ին տեղի կունենա վիճակահանությունը, իսկ հաջորդ օրը դասական ոճում տղաները կմրցեն 5 կմ, իսկ աղջիկները` 3կմ տարածություններում: Նույն օրը 2-րդ տարիքային խմբում հանդես եկող տղաները և աղջիկները ուժերը կչափեն 3 կմ դասական ոճում:

Առաջնության վերջին օրը` մարտի 16-ին, տղաները կմրցեն 5 կմ, իսկ աղջիկները 3 կմ ազատ ոճում: