14 մարտի 2013 - 14:51 AMT
Անվճար խորհրդատվություն ԵԱՀԿ երևանյան գրասենյակից և ՊՆ-ից միաժամանակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ նախաձեռնել է զորակոչի և զինվորական ծառայության հետ կապված անվճար իրավաբանական խորհրդատվություն: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ձեզ հուզող հարցերին կպատասխանեն բարձրակարգ և փորձառու իրավաբաններ: Խորհրդատվությունը տրամադրվելու է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում, որը գտնվում է ք.Երևան, Օրբելի 6/148 հասցեում: Մինչ այցելությունը աշխատանքային օրերին, ժամը 10:00-ից մինչև 17:00-ն, պետք է գրանցվել` զանգահարելով 060 545-600 հեռախոսահամարով: