14 մարտի 2013 - 17:19 AMT
Մարտի 14-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414.28 դրամ

Մարտի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,630,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 414.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.49 դրամ:

Միաժամանակ, մարտի 14-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 414.28դրամ` մարտի 13-ի համեմատ ավելանալով 1.53 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 536.66 դրամ` կրճատվելով 0.78 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքը ավելացել է 0,02 կետով` մինչև 13.46 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: