14 մարտի 2013 - 17:56 AMT
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ սիրված բանաստեղծ և երգիծաբան Արամայիս Սահակյանի մահվան կապակցությամբ, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

«Արամայիս Սահակյանի ստեղծագործությունները լայն ճանաչման և ժողովրդականության են արժանացել ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:

Անվանի մտավորականի կորստի կապակցությամբ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում ձեզ և ձեր հարազատներին, ինչպես նաև նրա գրչակից ընկերներին և ընթերցողներին»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում: