15 մարտի 2013 - 12:41 AMT
Ֆրանսուա Օլանդ. Ֆրանսիան պատրաստ է միակողմանի կարգով զենք առաքել սիրիացի ապստամբներին

Ֆրանսիան պատրաստ է միակողմանի կարգով զենք առաքել սիրիացի ապստամբներին, սակայն հույսը չի կորցնում, որ կկարողանա «համոզել ԵՄ գործընկերներին այդ քայլի նպատակահարմարության վերաբերյալ»: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք հուսով ենք, որ կկարողանանք ԵՄ երկրներին համոզել, որ զենքի մատակարարման էմբարգոն հանվի: Եթե մեկ կամ երկու երկիր արգելափակի այդ որոշումը, Ֆրանսիան պատրաստ է միայնակ գործել և կատարել իր պարտքը ժողովրդի առջև»,-ասել է Օլանդը:

Օլանդը հայտարարել է նաև, որ Սիրիա արդեն առաքվում է զենք, սակայն «դա, մասնավորապես, անում է Ռուսաստանը և միայն Ասադի ռեժիմին: Այդպիսով նա փորձել է արդարացնել Փարիզի ու Լոնդոնի դիրքորոշումները, որոնք կողմ են զենքի առաքմանը սիրիացի ապստամբներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: