15 մարտի 2013 - 13:21 AMT
Չինաստանի վարչապետ է ընտրվել Լի Կեցյանը

Չինաստանի խորհրդարանը մարտի 15-ին քվեարկել է վարչապետի պաշտոնում Լի Կեցյանին ընտրելու օգտին: 57-ամյա Լի Կեցյանի թեկնածությունն առաջարկել է նախօրեին ընտրված ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը: Թեկնածությանը սատարել է խորհրդարանականների մեծ մասը՝ 2940-ը 2949-ից:

Ինչպես և Ձինպինը, Լի Կեցյանը դասվում է չինացի ղեկավարների «հինգերորդ սերնդին», որոնք կղեկավարեն երկիրը հաջորդ 10 տարիներին: