1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլերյանը վերջ դրեց Թալեաթ Փաշայի կյանքին15 մարտի 2013 - 10:25 AMT PanARMENIAN.Net - 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում հնչած կրակոցը վերջ դրեց 1915-ի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ Փաշայի կյանքին, ով «Իթիաթ» կուսակցության պարագլուխներից մեկն էր, երիտթուրքական հեղափուխությունից հետո ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտկոմի նախագահ, 1916 թվականից՝ Մեծ Վեզիր: Կրակողը Սողոմոն Թեհլերյանն էր, որով սկիզբ դրվեց Հայ հեղափոխական դաշնակցության կազմակերպած «Նեմեսիս» գործողությանը, որի նպատակն էր պատժել 1915 թ. հայերի ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին: Սողոմոն Թեհլերյանը ձերբակալվեց: 79 օր տևած նախնական հարցաքննությունից հետո 1921 թվականի հունիսի 2-ին սկսվեց Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը, որ տևեց երկու օր: «Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշային սպանելու մեջ»: «Ոչ»,- դատարանի որոշումն էր: Սողոմոն Թեհլերյանը աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունեց իր մեղքը, սակայն դատարանը անմեղ ճանաչեց Սողոմոնին: Սողոմոնին բանտում առաջինը այցելում է մի վանական, ով տեսնելով նրան բացականչում է. «Հիսուս Քրիստոսի անվամբ օրհնում եմ քեզ, որ սպանեցիր գազանին և լուծեցիր բոլորիս վրեժը»: Սողոմոն Թեհլերյանը Երզնկայի մերձակա Բագառիճ գյուղից էր: 1914թ. նա մեկնել էր Թիֆլիս և կամավորական գունդ մտել ու 1914-1915թթ. մասնակցել Արևմտյան Հայաստանում մղված կռիվներին, հասել մինչև Վան, տեսել հայության սպանդը: 1916թ.-ին նա վերադառնում է ծննդավայր` Բագառիճ, և իմանում, որ իր ազգականներին, Երզնկայի 20 000 և Բագարիճի բոլոր հայերին թուրքերը թալանել և գազանաբար սպանել էին: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանին մտադիր են զրկել ավագանու մանդատից Նախատեսվում է մանդատից զրկել ևս 2 անդամի |