13 հոկտեմբերի 2005 - 17:38 AMT
Հայաստանը հավանություն է տալիս 2009 թվականին ԵԱՀԿ-ում նախագահելու Ղազախստանի մտադրությանը
Հայաստանը իր «հստակ աջակցությունն է հայտնում 2009 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում նախագահելու Ղազախստանի մտադրությանը»: Այդ մասին հայկական կողմը հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Նուրլան Օնժանովի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարության միջեւ Երեւանում տեղի ունեցած բանակցություններից հետո: Հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը: Առեւտրատնտեսական եւ հումանիտար հարցերի լայն շրջանակի քննարկման արդյունքում Հանձնաժողովը որպես գերակա ուղղություններ է ընդունել իրավպայմանագրային բազայի ամրապնդումը, Հայաստանի տնտեսության մեջ ղազախական ներդրումների աճը, աջակցությունը համատեղ ձեռներեցությանը, տրանսպորտային ընկերակցության զարգացումը եւ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաեւ մշակութային փոխանակման ընդլայնումը երկու երկրների միջեւ: ՂՀ ԱԳՆ տեղեկատվության համաձայն, Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել Ղազախստանին տրամադրել Մատենադարանում պահվող Քիպչաքի 14-16 դարերի ձեռագրերի պատճեները, հաղորդում է «Kazakhstan Today»: