13 հոկտեմբերի 2005 - 18:34 AMT
Ռուսաստանը դեռեւս չի կատարել է ՌԴ-ին հայկական ձեռնարկությունների փոխանցման ժամանակ սահմանված բոլոր պայմանները
«Կարծում եմ, որ Ռուսաստանը դեռեւս չի կատարել այն բոլոր պայմանները, որոնք հաշվի առնելով էլ հայկական ձեռնարկությունները փոխանցվեցին ՌԴ-ին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում,-այսօր Երեւանում հայտարարել է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը` պատասխանելով Ռուսաստանին հանձնած ձեռնարկությունների վերագործարկման վերաբերյալ ստանձնած պարտավորությունների մասին հարցին: Նրա խոսքերով, ներկայումս Ռուսաստանը դեռ չի որոշել, թե ինչ տիպի արտադրանք պետք է թողարկվի այդ ձեռնարկություններում` ռազմական թե քաղաքացիական նշանակության: «Եվ այդ պատճառով, նախորդ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ պետք է ստեղծել աշխատանքային խումբ կոնկրետ այդ ձեռնարկությունների գործարկման գծով»,-հայտարարել է Ի.Լեւիտինը: Նա տեղեկացրել է, որ «երեկ եւ այսօր առաջին անգամ այդ աշխատանքային խումբը հավաքվել է, նրանք արդեն կազմել են միջոցառումների ծրագիրը ըստ արտադրանքի տեսակների»: Նա հույս է հայտնել, որ արդեն հաջորդ հանդիպման ժամանակ, որը կլինի եկող տարի, այդ խումբը երկու համանախագահներին կզեկուցի, թե կոնկրետ ինչպիսի արտադրանքի մասին է խոսքը: «Ռուսաստանը գիտակցում է այդ ձեռնարկությունների հանդեպ ստանձնած ողջ պատասխանատվությունը, մենք պետք է կազմակերպեինք դրանց աշխատանքը, եւ դա այն կետերից մեկն է, որը Ռուսաստանը դեռեւս չի կատարել»,-հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարը: Նա նաեւ հաղորդել է, որ կա աշխատանքային խմբի առաջին նիստի արձանագրությունը, որը կոչվում է «Հայաստանի Հանրապետության կողմից Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն փոխանցված ձեռնարկությունների արդյունավետ աշխատանքի ապահովման մասին»: «Առաջին փաստաթուղթն այսօր ստորագրվել է»,-հաղորդել է նա: Այն հարցին, թե արդյո՞ք ռազմական արտադրանք են թողարկելու այդ ձեռնարկությունները, Ի.Լեւիտինը պատասխանել է, որ «դառնալով այդ ձեռնարկությունների սեփականատերը, մենք չէին նախատեսում ծավալել դրանց աշխատանքը հենց ռազմական նշանակության արտադրանք թողարկելու համար»: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ձեռանարկությունները Ռուսաստանի Դաշնութան սեփականությունն են հանդիսանում, «եւ այդ կարգի հարցը չի խոչընդոտ չի հանդիսանա նման արտադրանք թողարկման համար»: