15 մարտի 2013 - 13:49 AMT
Լիբիայում այրել են ղպտիների եկեղեցին

Լիբիայի Բենգազի քաղաքում հրկիզվել է ղպտիների եկեղեցին: Տուժածների մասին ոչինչ չի ասվում, մեծ վնաս է հասցվել տաճարի ներքին հարդարանքին:

Վերջին մի քանի շաբաթում սա արդեն երկրորդ հարձակումն է եղեկցու վրա Բենգազիում: Փետրվարի 28-ին երկու քահանա է ծեծի ենթարկվել

Ըստ տեղաբնակների, երկեղեցու հրկիզումը կարող էր լինել իսլամիստների արձագանքը Կահիրեում Լիբիայի դեսպանատան մոտ եգիպտացի ղպտիների ցույցերին: Նրանք մեղադրում էին լիբիական իշխանություններին, որ բանտում խոշտանգել են եգիպտացի քրիստոնյայի: Տրիպոլին պնդում է, որ նա մահացել է հիվանդության պատճառով, հայտնում է euronews-ը: