Ի.Լեւիտին. ՌԱՕ ԵԷՍ-ը հետագայում եւս կզարգացնի Հայաստանի էներգետիկ ցանցերը

PanARMENIAN.Net - Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ՌԱՕ ԵԷՍ-ի մասնակցության հարցը Հայաստանի էներգետիկ ցանցերի զարգացմանը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իգոր Լեւիտինը: Նա հաղորդել է, որ ՌԱՕ ԵԷՍ-ը Հայաստանում աշխատող էներգետիկ հոլդինգի անդամ է եւ հաստատել է, որ ՌԱՕ ԵԷՍ-ը շարունակելու է զբաղվել էներգետիկ ցանցերի զարգացմամբ եւ լրացուցիչ էլեկտրաէներգիայի արտադրությամբ, որը «կարող է արտահանվել հայկական կողմի հետ համատեղ»: «Ինչ վերաբերվում է Իրան-Հայաստան գազատարին, այդ հարցը մենք նույնպես քննարկել ենք եւ տեսնում ենք, որ հայկական կողմն ընդունում է մեր գործողությունները: Կարծում եմ, որ դրանք տրամաբանական են եւ կոռեկտ այն իրավիճակում, որը առկա է «Գազպրոմ» եւ ՌԱՕ ԵԷՍ ընկերությունների եւ հայկական կողմի միջեւ»,-հայտարարել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---