13 հոկտեմբերի 2005 - 19:27 AMT
Հայաստանը եւ Ռուսաստանը արել են ամեն ինչ, որպեսզի Կովկաս-Փոթի լաստանավային փոխադրումը գործի
«Հայաստանը Հյուսիս-Հարավ միջանցքի մասնակից է, եւ մենք շատ ժամանակ ենք նվիրել այդ տրանսպորտային միջանցքի զարգացմանը, հատկապես նրա իրանական հատվածին, որն, ըստ իս, այսօր բավարար չափով չի օգտագործվում»,-հայտարարել է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այսօր Երեւանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ: Նա նաեւ հաղորդել է, որ հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել են տարբեր տրանսպորտային ուղղություններ, որոնք կարող են հատել Հայաստանը, «սակայն չեն անցնում Հայաստանի տարածքով ելենելով սոսկ քաղաքական նկատառումներից»: «Իմ կարծիքով, դա ճիշտ չէ` ունենալ միջազգային ուղղություններ եւ չօգտագործել դրանք: Դա եւս մենք քննարկել ենք»,-ասել է նա:

Ինչ վերբերվում է վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը, Ի.Լեւիտինը նշել է, որ հոկտեմբերին կստորագրվի աբխազական երկաթգծի հետազոտման մասին ակտը` Ռուսաստանի, Վրաստանի եւ Աբխազիայի մասնակցությամբ: Բացի այդ, հաղորդել է նա, հաջորդ շաբաթ Թբիլիսիյում տեղի կունենա ռուս-վրացական միջկառվարական հանձնաժողովի նիստը եւ այդ ժամանակ արդեն տվյալներ կստացվեն վերականգնողական աշխատանքների ծավալի եւ պահանջվող գումարի մասին: «Թբիլիսի կատարելիք մեր այցի նպատակներից մեկը կլինի միջկառավարական համաձայնագրի շրջանակներում ստանալ վրացական կողմի հավաստիացումը, որ նա համաձայն է երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկմանը»,-հայտարարել է նա: Նա նաեւ նշել է, որ եթե վրացական կողմը հաստատի դա, անհրաժեշտ կլինի ստեղծել Վրաստան-Ռուսաստան-Հայաստան եռակողմ կոնսորցիում, որոշել յուրաքանչյուր պետության մասնակցության բաժինը այդ նախագծի ներդրումային ծախսերում եւ սկսել վերագործարկումը»: Ըստ Լեւիտինի, կարող է պահանջվել 2 տարի այդ հատվածի վերականգնման համար, իսկ «ուժ եւ միջոցներ վերագործարկման համար ունեն բոլոր երեք երկրները»:

Անդրադառնալով Կովկաս-Փոթի երկաթուղալաստանավային փոխադրմանը եւ պատասխանելով դրա զարգացման հեռանկարների մասին հարցին` Ի.Լեւիտինը հայատարարել է, որ «Ռուսաստանի եւ Հայաստանի տրանսպորտի նախարարությունները պետք է պայմաններ ստեղծեն շարժակազմի ներգրավման եւ տարանցիկ փոխադրման համար բեռների լրացուցիչ քանակ ապահովելու համար»,-հայտարարել է նա: Լեւիտինը պարզաբանել է նաեւ, որ «այսօրվա դրությամբ երկրները արել են ամեն ինչ, որպեսզի այն աշխատի, եւ նրանք չեն կարող լրացուցիչ լաստանավեր գնել փոխադրման համար, «դա պետք է անեն գործարարները», այդ պատճառով է, որ ամեն ինչ չէ, որ կախված է Հայաստանից եւ Ռուսաստանից»: Նա նշել է, որ Վրաստանը եւս այդ տարանցիկ ուղղության մասնակից է եւ «մեզ մոտ հարցեր են առաջացել սակագնային քաղաքականության վերաբերյալ, ինչը մենք կքննարկենք Թբիլիսիյում», սակայն պետությունները արել են ամեն ինչ, որ այդ փոխադրամիջոցը աշխատի, մնացածը` գործարարների խնդիրն է: