Ստեղծվում է «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմանդրամ

Ստեղծվում է «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմանդրամ

PanARMENIAN.Net - Ազատություն հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիներն իրենց են մոտեցել և հետաքրքրվել, թե ինչպես է շարունակվելու շարժումը: Քայլեր են առաջարկել շարժմանն աջակցելու համար:

«Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն էլ տեղեկացրեց, որ մտահոգ քաղաքացիների հորդորով իրենք ստեղծում են «Բարև» ժողովրդավարության զարգացման ազգային հիմանդրամ, որին քաղաքացիները կարող են փոխանցել իրենց նպաստը: Նա նշեց, որ շուտով կտարածեն հաշվեհամարը, որով կարող են դրամ փոխանցել:

«Այս հզոր ալիքը, այս օվկիանոսը կտա այն միջոցը, որով կսպասարկենք շարժման կարիքները»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ սկսվել է ստորագրահավաք, որի հեղինակը հանրությունն է:

«Ես՝ ՀՀ քաղաքացիս, ողջունում եմ նորընտիր նախագահի պայքարը հանուն հայ ժողովրդի հաղթանակի վավերացման և համազգային նոր վերածննդին, պատրաստ եմ անմնացորդ զորակցել պայքարին ու ապրիլի 9-ին միանալու նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը»,- Արմեն Մարտիրոսյանը ներկայացրեց հայտարարության տեքստը, որի տակ ստորագրում են քաղաքացիները:

Ավելացնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն 5 օր է հացադուլի մեջ է, այսօր մեկ օրով նրան է միացել գրող, հրապարակախոս Վիոլետ Գրիգորյանը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---