Ն.Փաշինյան. Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ![]() 15 մարտի 2013 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ, և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը:Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավքում նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: «Թե իշխանությունները, թե միջազգային հանրությունը պետք է հստակ գիտեկցեն, որ ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջորդուփշուր չի անելու, բայց ժողովուրդը անելու է ավելին` ժողովուրդը չի նահանջելու: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է հստակ գիտակցեն, որ իրենք կարող են հարձակվել, սակայն ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու»,- հայտարարեց նա: Նա առաջարկեց Ազատության հրապարակում հրավիրել բաց քաղաքացիական խորհուրդի քննարկում, որտեղ շարժման մասնակիցները առաջարկներ ներկայացնեն Րաֆֆի Հովհաննիսյանին` նոր կառավարության և իշխանության ձևավորման վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: «Մենք այդ միջոցառումը պետք է վերածենք հրաժեշտի երեկույթի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց բարձր տրամադրությամբ գալ այդ օրը ու Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին զրկել Հայաստանից: Նիկոլ Փաշինյանը փոխանցեց նաև քաղաքացիների կոչը և Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին հրավիրեց Հայաստան` Ազատության հրապարակ` լինելու ժողովրդի կողքին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |