ՀԱԿՊ Միացյալ շտաբի պետը ՀՀ ՊՆ-ի հետ օպերատիվ փոխգործակցության մի շարք խնդիրներ է քննարկել

ՀԱԿՊ Միացյալ շտաբի պետը ՀՀ ՊՆ-ի հետ օպերատիվ փոխգործակցության մի շարք խնդիրներ է քննարկել

PanARMENIAN.Net - Այսօր տեղի են ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Ռազմական կոմիտեի, ՀԱՊԿ Միացյալ շտաբի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, ՀԱՊԿ Միացյալ շտաբում անդամ-պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների կարգավիճակի հետ կապված հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների օպերատիվ փոխգործակցության մի շարք այլ խնդիրներ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Ստուդենիկինը Հայաստան է ժամանել մարտի 14-ին, աս ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո առաջին այցն է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---