Բուլղարիայի նոր վարչապետը թուրքամետ է. Նա ամեն ինչ արել է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչեն15 մարտի 2013 - 21:31 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի նորանշանակ ժամանակավոր կառավարության վարչապետ Մարին Ռայկովը աշխատել է ի օգուտ Անկարայի շահերի, քանի դեռ զբաղեցնում էր Բուլղարիայի արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել Բուլղարիայի խորհրդարանի պատգամավոր, «Ատակա» քաղաքական կուսակցության նախագահ Վոլեն Սիդերովը, փոխանցում է «Կանթեղ Արարատյան» կայքը: «Ռայկովը այն անձն էր, որը կասեցնում էր Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին քննարկումներ անցկացնելը և թուրքական դեսպանի առաջ 2009-ին հպարտացել է իր այդ գործողություններով, ասելով, որ ինքն արել է ամեն բան, որպեսզի այդ հարցը խորհրդարանի օրակարգ չմտնի: Դա այն անձն է, որն աշխատում է ի օգուտ օտարների շահերի, այլ ոչ՝ Բուլղարիայի»,- նշել է Վոլեն Սիդերովը: Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի` իր մոտ կա մի արձանագրություն, որը ներկայացնում է 2009 թ. օգոստոսի 27-ին փոխնախարար Ռայկովի և Թուրքիայի դեսպան Մեհմեդ Գյուջուկի հանդիպումը և նրանում վառ կերպով ներկայացված է ներկայիս վարչապետի թուրքամետությունը: «Դեսպանը անընդհատ հարցնում է, թե ինչ է կատարվում Հայոց ցեղասպանության հարցի հետ: Ռայկովը պատասխանում է, որ ընդունման փաստը շատ լուրջ ստվեր կնետի Թուրքիայի հետ երկխոսության վրա: Փոխնախարարը ընգծում է այն հսկայական աշխատանքը, որ ղեկավարությունը կատարում է, որպեսզի ձախողի նմանատիպ որոշման ընդունումը»,- ասել է Վ.Սիդերովը: Հիշեցնենք, որ Բուլղարիայի նոր ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև մայիսի 12-ին նշանակված նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անցած ամիս սկսված հուժկու ժողովրդական բողոքի ցույցերի արդյունքում, Բուլղարիայի կառավարությունը հրաժարական էր տվել փետրվարի 20-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |