16 մարտի 2013 - 10:53 AMT
Լևոն Արոնյան. Կարծում էի, որ ավելին կարող եմ կորզել Կարլսենի հետ պարտիայից, սակայն ես մի հիմար քայլ արեցի

Հավակնորդների առաջին տուրից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում Լևոն Արոնյանը նշել է որ իր համար նշանակություն չունի, թե ում հետ է խաղում առաջին և վերջին տուրում: Արոնյանը սպիտակ խաղաքարերով կիսել է միավորները Մագնուս Կարլսենի հետ:

«Իհարկե, ես կարծում էի, որ ավելին կարող եմ կորզել Կարլսենի հետ պարտիայից, սակայն ես մի հիմար քայլ արեցի՝ 11.Bе2, որից հետո խաղը երկար չշարունակվեց: Չէի սպասում այդ տարբերակը Պարզաբանեմ, սխալը բուն 11.Bе2 քայլը չէր: Չգիտես ինչու ես կարծում էի, որ եթե 15.Nа2 խաղամ, Մագնուսը պետք է փոխատեղի թագուհուն և սպիտակներն այնտեղ, հնարավոր է, ավելի լավ դիրքում են: Սակայն նա կարող էր ուղղակի հեռացնել թագուհուն, շատ տարօրինակ է, որ ես մոռացա դրա մասին: Դա էր սխալը»,-շախմատիստի խոսքերն է մեջբերում chess-news.ru-ն:

Իսկ Կարլսենը խոստովանել է, որ պարտիան իր համար կարևոր էր, սակայն միևնույն ժամանակ սա ընդամենը առաջին տուրն է, և իրեն երբեմն հատուկ է հանգիստ լինելը: Կարլսենը խոստովանել է, որ խաղի ժամանակ վախենում էր նրանից, ինչի մասին մտածում էր Արոնյանը՝ 15.Na2 քայլից: Սակայն միայն մեկ պահ: Իսկ հենց որ սևերը դուրս բերեցին իրենց ֆիգուրները, այնտեղ արդեն ասելիք չկար»: