16 մարտի 2013 - 11:03 AMT
Արթուր Սարկիսովի դուբլը հաղթանակ է բերել «Վոլգային» «Ռոստովի» հետ խաղում

Դոնի Ռոստովում մեկնարկել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը: «Ռոստովն» ընդունեց Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: Խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով 2:1 հաշվով:

Հաշիվը բացվել է 31-րդ րոպեին, երբ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խփել է առաջին գոլը: Երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել: Տան տերերին հաջողվել է խաղավերջում մեկ պատասխան գնդակ խփել:

Հաղթանակի շնորհիվ Յուրի Կալիտվինցևի սաները վաստակել են 20 միավոր և բարձրացել 12-րդ տեղը: