16 մարտի 2013 - 11:18 AMT
ԱՄՆ-ն թույլ է տվել իր քաղաքացիներին ու ընկերություններին միջոցներ փոխանցել սիրիական ընդդիմությանը

ԱՄՆ-ն թույլ է տվել իր քաղաքացիներին ու ընկերություններին միջոցներ փոխանցել սիրիական ընդդիմությանը: Սիրիայի վերաբերյալ գործում են ԱՄՆ պատժամիջոցները, որոնք արգելում են ամերիկյան իրավաբանական ու ֆիզիկական անձանց գործարքներ կատարել ու ֆինանսական օգնություն ցուցաբերել սիրիական կողմին:

«Արտահանում, վաճառք և առաքումներն են թույլատրվում Սիրիայի հեղափոխական ու ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիային, որպես սիրիական ժողովրդի միակ օրինական ներկայացուցչի»,-ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության փաստաթղթում: Վաշինգտոնը ոչ ռազմական օգնություն է ցուցաբերում ընդդիմադիրներին, որի ընդհանուր ծավալը հասնում է 500 մլն դոլարի: