16 մարտի 2013 - 11:53 AMT
Հարց ու պատասխանի Formspring ծառայությունը կփակվի

Ռազմավարական խնդիրների պատճառով հարց ու պատասխանի Formspring ծառայությունը կփակվի: Ծառայության հիմնադիր Էյդ Օլոնոն հայտարարել է այդ մասին մարտի 15-ին, հայտնում է Lenta.ru-ն: Ըստ Օլոնոյի, Formspring-ը չի կարողացել միջոցներ գտնել ծառայության աշխատանքը շարունակելու համար:

Ծառայության աշխատանքի վերջին օրը կլինի մարտի 31-ը: Այսօրվանից մինչ ապրիլի 15-ը ներառյալ բոլոր օգտատերերը կարող են սերվիսից ներբեռնել իրենց պատասխանների արխիվը: Ապրիլի 15-ից հետո ծառայությունը կդառնա օֆլայն: