Երևանում կտեղադրվեն Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ

Երևանում կտեղադրվեն Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ, քննարկել երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության նպատակով 2012 թվականի սեպտեմբերին ստորագրված համաձայնագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

Սուրեն Գրիգորյանը նկատել, որ ԼՂՀ մայրաքաղաքը ամենասերտ և նպատակային համագործակցությունը ծավալում է հենց Երևանի հետ. «Ստեփանակերտն այսօր համագործակցում է մի շարք քաղաքների հետ, սակայն առաջին անգամ է, որ այսքան կարճ ժամանակահատվածում նման շոշափելի արդյունքներ են արձանագրվել և քաղաքային տնտեսության առավել արդյունավետ կառավարման գործում մեծ առաջընթաց է գրացվել» ,-նշել է նա:

Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է Ստեփանակերտի հետ կիսվելու իր փորձով և աջակցելու նոր ու հետաքրքիր ծրագրերի կյանքի կոչման հարցում. «Ստեփանակերտը մեզ համար ոչ միայն քույր քաղաք է, այլև հարազատ օջախ, ինչն իր հերթին ենթադրում է, որ երկուստեք փոխգործակցությունը պետք է լինի սրտացավ և նպատակային»:

Քննարկվել է նաև առողջապահության, կրթության, քաղաքաշինության, սպորտի և տուրիզմի զարգացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները:

Անդրադառնալով մասնավորապես զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին` Տարոն Մարգարյանը նախանշել է «Ժենգյալով հաց» խորագրով փառատոնի ծրագրային առաջարկը, ինչպես նաև նշել է, որ արդեն իսկ հանձնարարված է Երևանում տեղադրել Արցախի տեսարժան վայրերը գովազդող ցուցանակներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---