16 մարտի 2013 - 12:10 AMT
Երևանի քաղաքապետարանը Շուշիին տրամադրել է «Շուշի-Երևան» գրությամբ նստարաններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Շուշի: Նա Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին և զրուցել բնակիչների հետ:

Կասյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիում աղբահանության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով նվիրաբերված աղբահանման երկու մեքենաների և համալրող աղբարկղերի տրամադրման համար:

Շուշիի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրվել են նաև « Շուշի-Երևան » գրությամբ նստարաններ և աղբամաններ: