16 մարտի 2013 - 13:05 AMT
Արցախի Հանրապետության նախագահը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 16-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել շրջանի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:

Զեկույցներով հանդես են եկել Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Նախագահ Սահակյանն իր խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջանի գրեթե բոլոր ոլորտներում իրականացվել են լայնամասշտաբ ծրագրեր:

Միևնույն ժամանակ, երկրի ղեկավարը նշել է, որ շրջանում դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, և անհրաժեշտ է կատարել համապատասխան հետևություններ ու միջոցներ ձեռնարկել դրանք արդյունավետ կերպով լուծելու համար՝ այս ուղղությամբ տալով համապատասխան հանձնարարականներ:

Հաշվետու նիստին մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը/փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: