Վան-Երևան-Վան չվերթի բացման լուրը հիստերիա է առաջացրել Ադրբեջանում16 մարտի 2013 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Վան-Երևան-Վան չվերթի բացումն առաջին հերթին ուղղված է զբոսաշրջության զարգացմանը, մասնավորապես, դա կնպաստի հայերի ուխտագնացությանը Արևմտյան Հայաստան, Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի, ինչպես նաև կնպաստի գործարար կապերի հաստատմանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: Անդրադառնալով հարցի քաղաքական ենթատեքստին՝ փորձագետը նշել է, որ չվերթի բացումը հաիզվ թե անդրադառնա Թուրքիայի դիրքորոշման վրա հայ-թուրքական հարաբերությունների հարցում, սակայն, չի բացառել, որ թուրք զբոսաշրջիկների այցելությունները կարող են կոտրել առկա կարծրատիպերը: Մեկնաբանելով Ադրբեջանի արձագանքը, որը մեղադրում է Թուրքիային նրանում, որ վերջինս «մոռացել է իր եղբորը, հաշվի չի առնում Բաքվի շահերը Ղարաբաղի հարցում, ապա Անդրանիկ Իսպիրյանն ասաց. «Ադրբեջանը ինչպես միշտ հիստերիկ արձագանք ունեցավ, սակայն մինչ այդ արդեն գործում էին Ստամբուլի ու Անկարայի չվերթերը: Պաշտոնական Անկարան ստիպված եղավ հանդես գալ հայտարարությամբ, որ «նա նախկինի պես Ադրբեջանի կողքին է, և Ղարաբաղի հարցում Ադրբեջանն ավելի հավատարիմ բարեկամ չունի»: Վան-Երևան-Վան չվերթի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանում երեք տասնյակից ավելի տուրիստական ընկերությունների ղեկավարների, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում ԱՄՆ–ի դեսպանատան, «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»–ի,Եվրամիության հայաստանյան առաքելության և այլ կազմակերպությունների մասնակցությամբ: 1000կմ ցամաքային ճանապարհի փոխարեն, որը 20 ժամ է պահանջում, այսուհետ հնարավոր կլինի 40 րոպեում հասնել Վան ATR 72-500 եվրոպական արտադրության ինքնաթիռով, որը 68 տեղ ունի: Չվերթը կիրականացնի Narekavan Tour ընկերությունը Borajet թուրքական ավիափոխադրողի հետ համատեղ, որը ավիափոխադրողների միջազգային ասոցիացիայի անդամ է և երաշխավորում է թռիչքների անվտանգությունը Հայաստանի քաղաքացիների համար: Ինչ վերաբերում է վիզաներին, ապա հայաստանցի ուղևորները կարող են այն ստանալ Վանի օդանավակայանում 15 դոլարով, միաժամանակ, Վանից Հայաստան ժամանողները կկարողանան վիզաներ ստանալ «Զվարթնոց» օդանավակայանում՝ վճարելով 3000 դրամ և մնալ այստեղ 15 օր:Առաջին չվերթը նախատեսված է ապրիլի 3-ին, հավանաբար, արդեն վաղվանից տոմսերը հնարավոր կլինի ամրագրել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |