16 մարտի 2013 - 13:29 AMT
Մարտի 10-16-ը Ադրբեջանի ԶՈւ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձավկել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: