ԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այժմ հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց

ԱՆ. Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այժմ հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց

PanARMENIAN.Net - Հացադուլի առաջին իսկ օրվանից բժիշկներն օրը երկու անգամ մոտենում են «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին. առավոտյան` թիվ 4 պոլիկլինիկայի (որտեղ Հովհաննիսյանը հաշվառված է) բժիշկները, իսկ երեկոյան ժամերին` հերթապահող շտապօգնության բրիգադի մասնագետները, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից: Մինչ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է որևէ քննության ենթարկվելուց, անգամ` զարկերակային ճնշման չափման ամենապարզ հետազոտությունից։ Նա պատճառաբանում է, որ իրեն լավ է զգում և որ անհրաժեշտության դեպքում ինքը կհրավիրի բժիշկներին:

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, քանի որ այն հետագայում կարող է լուրջ հետևանքներ թողնել նրա առողջության վրա:

Միաժամանակ հայտնում ենք, որ նա այսուհետև ևս կգտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում և անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի մասնագիտական օգնություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---