«Իմպուլսը» Բարձրագույն խմբի 34-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Ուլիսին»

«Իմպուլսը» Բարձրագույն խմբի 34-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց  «Ուլիսին»

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին կայացել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 34-րդ տուրի երկու հանդիպում: «Իմպուլսը» սեփական հարկի տակ ընդունել է «Ուլիսին» և առավելության հասել 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ռումյան Հովսեփյանը և Ֆիլիպ Տիմովը:

«Բանանցն» էլ մրցել է «Արարատի» հետ, այդ խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել`0:0:

Առաջնության առաջատը շարունակում է մնալ «Շիրակը», որն ունի 69 միավոր, նույնքան միավորով «Միկան» 2-րդ տեղում է: «Իմպուլսն» ունի արդեն 51 միավոր և հավասարվել է «Գանձասարին», որը 3-րդ տեղում է: «Բանանցն» ու «Արարատն» էլ եզրափակում են մրցաշարային աղյուսակը 25-ական միավորով:

Վաղը կկայանան «Փյունիկ»- «Միկա» և «Գանձասար»- «Շիրակ» հանդիպումները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---