Խուլիո Իգլեսիաս. Ինձ երկար տարիներ չեն մնացել, ուրախ եմ, որ Հայաստանում եմ16 մարտի 2013 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Սա աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի առաջին այցն է Հայաստան, «բայց այցը չէ, որ պետք է նրան ստիպի ճանաչել Հայաստանը»: Այս մասին նա ասաց այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը: «Երբ Մոսվայի օդանավակայանից ինձ ճանապարհում էին, ասացին, որ շատ ջերմ երկիր եմ գնում, բայց ոչ թե նրա համար, որ այստեղ եղանակը տաք է, այլ որ մարդիկ շատ ջերմ են», - ասաց Իգլեսիասը, հավելելով, որ այսօր Երևանում է ու մեծ սիրով է պատրաստվում երգել այստեղ: «Ինձ երկար տարիներ չի մնացել ապրելու և երջանիկ եմ, որ գտնվում եմ այստեղ` ճանաչելու հայ ընկերներիս երկիրը»,- ասաց նա: Երգիչը կարծում է, որ Հայաստանը մելանխոլիկ մի բան է հիշեցնում ու դա «շատ հաճելի է, քանի որ մելանխոլիկությունը խոցելիության քույրն է համարվում: Իսկ երբ անձը խոցելի է, նշանակում է, որ անձն ունի հերոսական վերաբերմունք»: Իգլեսիասը նաև ասաց, որ շատ ընկերներ ունի, վերջին 45 տարում հազարավոր հայերի է ճանաչել, ովքեր «տարածում են ազգի մշակույթը ամբողջ աշխարհով»: «Իմ այցը Հայաստան ոչ թե օտարի, այլ մտերիմ բարեկամի այց է։ Կծանոթանամ իմ բարեկամ հայերի հայրենիքին։ Ես երջանիկ եմ որ եկա այստեղ և մեծ հաճույքով կերգեմ»,- նշեց Իգլեսիասը։ Խոսելով հայ երաժիշտների հետ համագործակցության մասին՝ երգիչն ասաց, որ Շառլ Ազնավուրի հետ վաղեմի ընկերներ են, ու մեկ անգամ չէ, որ միասին երգել են։ Իգլեսիասը խոստովանեց նաև, որ այդքան էլ երազող մարդ չէ. «Ես իմ առջև նպատակ եմ դնում, և գնում եմ դեպի այն», հավելելով, որ, այնուամենայնիվ, հանդիսատեսին հաճախ է թվում, որ ստեղծագործող մարդիկ «մեծ երազողներ են»։ Իգլեսիասն իր համաշխարհային շրջագայությունը սկսել է փետրվարի 24-ին՝ Գվատեմալայից։ Նա արդեն այցելել է Ռուսաստան, ԱՄԷ, Ուկրաինա, Թայվան։ Նա համերգներ կունենա նաև Շանհայում, Սինգապուրում, Բրազիլիայում ու Կորեայում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն Ղազախստանի ԱԳՆ․ Միջնորդության մասին խոսք չկա՝ բանակցելու են բացառապես ՀՀ-ն ու Ադրբեջանը «Մենք լոկ բարի կամքի ծառայություն ենք տրամադրում՝ այսպես կոչված good offices»,– ասել է նա |