Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին

Հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է Բորիս Գելֆանդին

PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթացող հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ և առավելության հասավ 35-րդ քայլին: Նա վաստակել է 1,5 միավոր և առայժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Առաջին տուրում հայազգի շախմատիստը ոչ ոքի էր խաղացել Մագնուս Կառլսենի (Նորվեգիա) հետ:

Առայժմ ավարտվել է ևս մեկ պարտիա, ոչ ոքի են խաղացել Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան): Մյուս հանդիպումները, որոնցում մրցում են Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)- Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) , Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)- Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) զույգերը, շարունակվում են:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---