17 մարտի 2013 - 11:08 AMT
3 մարդ է տուժել Վարդենիսում տեղի ունեցած փլուզման հետևանքով

Առավոտյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, Խ.Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով երեք քաղաքացիներ տուժել են:

Տեղում պարզվել է, որ փլուզվել է թիվ 28 շենքի շքամուտքի 2 քմ-անոց հատակը, ինչի հետևանքով երեք քաղաքացիներ ընկել են նկուղային հարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ` 54-ամյա Զավեն Ավետիսյանը, 24-ամյա Նարեկ Ավետիսյանը և 21-ամյա Գագիկ Ավետիսյանը տեղափոխվել են Վարդենիս քաղաքի կայազորային զինվորական հոսպիտալ: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են թուլացած բետոնե կառուցատարրերը