17 մարտի 2013 - 19:42 AMT
Քաղաքացիական ֆորում. Ստվերային կառավարության շուրջ առաջարկներ Նիկոլ Փաշինյանից

Ազատության հրապարակում Քաղաքացիական ֆորումի առաջին բանախոսը ՀԱԿ անդամ, ԱԺ ՀԱԿ խմբացության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Ըստ նրա՝ քաղաքացիական խորհրդի գործունեության արդյունքում մի յուրօրինակ կադրային բանկ պտք է ստեղծվի, կբարձրաձայնվեն կոնկրետ մարդկանց անուններ կոնկրետ պետական ծառայության համար և քննարկումների արդյունքում կլինի մարդկանց 100, 200, 300 հոգանոց ցանկ, որը կներկայացվի Րաֆֆի Հովհաննիսյանին, որպեսզի նա ձևովորի ստվերային կառավարություն: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ մարդիկ պետք է հանրային դեմքեր լինեն և ունենան որոշակի պոտենցիալ, իսկ թե այդ պոտենցիալը որտեղ կօգտագործվի, կորոշի Րաֆֆի Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանը` խոսելով քաղաքացիական խորհրդի ձևավորման մասին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ցուցակում ընգրկվելու են այնպիսի մարդիկ, ովքեր հնարավորինս վարկաբեկված չեն, որպեսզի հետո էլ դժվար լինի նրանց վարկաբեկելը: «Ես որևէ մարդու անուն նշելիս բացարձակապես հավակնություն չունեմ գնահատել` նա վարկաբեկված է, թե ոչ, ես ինքս էդպիսի համարձակություն ինձ վրա չեմ վերցնի, այդ ամեն շատ հարաբերական է: Խնդիրն այն է, որ մենք բոլորս պետք է մտածենք իշխանափոխության և նոր իշխանության մասին: Այստեղ նոր կառավարության ձևավորում տեղի չի ունենում, այլ հնչում են մտքեր, և հրավիրում ենք բոլորին, որ միասին մտածենք»,- ասաց պատգամավորը: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ արդեն մոտ 70 մարդկանց անուններ կան, սակայն ցանկանում են լսել առաջարկություններ ժողովրդի կողմից. «Պարտադիր չէ ասել, թե ում որ պաշտոնում ենք տեսնում, այլ պարզապես ասել անուններ, որոնք հանրային դեմք են: Օրինակ՝ Արտակ Զեյնալյան, Բորիս Նավասարդյան, Կարինե Խոդիկյան»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է ամբողջությամբ ճիշտ գնահատել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Նա նկատեց, որ 2013թ-ին Հայաստանում շատ լուրջ քաղաքական համակարգի փոփոխություն է տեղի ունեցել, մի շարք կուսակցություններ, ովքեր համարվել են առանցքային խաղացողներ, հանգամանքների բերումով չեն մասնակցել ընտրություններին:

«Քաղաքական համակարգում արձանագրվել է մեկ առանքային ուժ, որը հայ քաղաքացին է: Հիմնական կուսակցությունները չեն կողմնորոշել իրենց ընտրողներին, նա ինքնուրույն է ընտրություն կատարել: Սա նշանակոմ է, որ նոր իշխանության ձևավորումը պետք է պատկանի ոչ թե կուսակցություններին, այլ քաղաքացիական հասարակությանը»,- ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ նիստերի շարանը կտևի նվազագույնը 10 օր, որի ավարտին կտա իմ գնահատականը: «Մինչ այդ կհավաքեմ առաջարկները, տեղեկատվությունները, գնահատականները, մեխանիզմները, անհատների անունները, կմարսեմ, ու նորից ձեզ հետ համախորհուրդ առաջ կգնանք այս հարցով»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 17-ին քաղաքացիական խորհրդի հաջորդ նիստն է տեղի ունենալու, որը կներկայացնի Անդրիաս Ղուկասյանը, երեքշաբթի՝ Կարապետ Ռուբինյանը, չորեքշաբթի՝ Ժիրայր Սեֆիլյանը, հինգշաբթի՝ Արմեն Մարտիրոսյանը, ուրբաթ ժամը 6-ին տեղի կունենա հանրահավաք: Շաբաթ օրը ազատության հրապարակում տեղի կունենա ռոքի փառատոն «Էմփիրեյ» խմբի մասնակցությամբ: