Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում իր երկրորդ հաղթանակն է տոնել

Լևոն Արոնյանը հավակնորդների մրցաշարում իր երկրորդ հաղթանակն է տոնել

PanARMENIAN.Net - Լոնդոնում ընթանում են հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրի պարտիաները: Լևոն Արոնյանի մրցակիցը ուկրաինացի Վասիլի Իվանչուկն էր, որը սպիտակ խաղաքարերով էր հանդես գալիս: Մրցավեճն ավարտվել է 33-րդ քայլին, և հաղթող է դարձել հայազգի շախմատիստը:Նա վաստակել է 2,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Ռուսաստանը ներկայացնող երկու շախմատիստներ` Վլադիմիր Կրամնիկն ու Ալեքսանդր Գրիշչուկը, ոչ ոքի են ավարտել իրենց պարտիան:

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան), Բորիս Գելֆանդ (Իսրայել)- Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) հանդիպումները շարունակվում են:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում են 8 ուժեղագույն շախմատիստներ: Հավակնորդների մրցաշարի հաղթողը հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ կպայքարի աշխարհի թագի համար: Մրցաշարը կավարտվի ապրիլի 1-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---