Չինաստանը զենքի 5 խոշորագույն մատակարարների թվում է

Չինաստանը զենքի 5 խոշորագույն մատակարարների թվում է

PanARMENIAN.Net - 2008-2012թթ. սովորական զենքի գծով գործարքների ծավալը նախորդ շրջանի համեմատ աճել է 17 տոկոսով:

Զենքի խոշորագույն մատակարարներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ու Չինաստանը, որը 5-րդ հորիզոնականում փոխարինել է Մեծ Բրիտանիային: Սա առաջին փոփոխությունն է առաջատար հնգյակում սառը պատերազմի ավարտից հետո: Վերջին 20 տաիրիներին այն ներառում էր միայն հյուսիսամերիկյան ու եվրոպական երկրները:

Սպառազինություն ներկրողների առաջին հնգյակում են Հնդկաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հարավային Կորեան ու Սինգապուրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---