18 մարտի 2013 - 14:09 AMT
Կիպրոսի նախագահը խնդրել է խորհրդարանին հավանություն տալ Եվրախմբի հետ համաձայնեցված օգնության ծրագրին

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը խնդրել է խորհրդարանին հավանություն տալ Եվրախմբի հետ համաձայնեցված օգնության ծրագրին, ներառյալ ավանդների համար միանվագ հարկը: Այդ մասին նախագան ասել է մարտի 17-ին, հեռուստաուղերձով դիմելով ազգին:

Անաստասիադիսը ստանձնել է պատասխանատվությունն իր գործողությունների համար, ներառյալ այնպիսի աննախադեպ միջոց, ինչպիսին է միջոցների հավաքագրումը կիպրոսյան բանկերի ավանդատուներից հակաճգնաժամային ծրագիրը ֆինանսավորելու համար:

Կիպրոսի իշխանությունները Եվրախմբի մարտի 16-ի նիստում համաձայնվել են վարկային համաձայնության աննախադեպ պայմանների: