18 մարտի 2013 - 11:57 AMT
Եգիպտոսի դատարանը կքննի խորհրդարանական ընտրությունները հետաձգելու բողոքարկումը մարտի 24-ին

Եգիպտոսում դատարանը մինչև մարտի 24-ը հետաձգել է խորհրդարանական ընտրությունների հետաձգման բողոքարկումը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին ընտրությունների օրը ապրիլի 27-28-ից տեղափոխել է ապրիլի 22-ին ղպտիների խնդրանքով: Սակայան դատարանը որոշեց չեղյալ հայտարարել նախագահի որոշումը: Այն, որ Մուրսին մտադիր է վիճարկել դատաևանի որոշումը հայտնի դարձավ մարտի 6-ին: Լրացուցիչ ժամանակ պահանջվեց վարչական ֆատարանին ձևականությունները ճշտելու համար:

Ղպտիների փոքրամասնության խնդրանքը ընտրությունները տեղափոխելու վերաբերյալ կապված էր նրա հետ, որ քվեարկության օրերը համընկնում էին Զատկի տոնին: