18 մարտի 2013 - 11:33 AMT
Ասլանբեկ Կոզաևի ու Դավիթ Ավանեսյանի մենամարտն ավարտվել է ոչ ոքի

Կիսամիջին քաշային կարգում ԱՊՀ և սլավոնական երկրների չեմպիոն, ինչպես նաև Բալթիայի չեմպիոն Ասլանբեկ Կոզաևը հանդիպել է պրոֆեսիոնալների շրջանում Ռուսաստանի չեմպիոն, IBF վարկածով Ասիայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանի հետ:

Մենամարտն անցել է Նոգինսկ քաղաքում: Լարված ու դիտարժան 12 ռաունդներից հետո մրցավարների կարծիքները կիսվել են. մեկը հաղթանակը տվել է Կոզաևին 118:111 հաշվով, երկրորդն ավելի ուժեղ է համարել Ավանեսյանին՝ 117:112, իսկ երրորդը ոչ ոքի՝ 114:114: Երկու տիտղոսն էլ Կոզաևին հաջողվել է պահպանել, հայտնում է allboxing.ru-ն: