18 մարտի 2013 - 12:42 AMT
Մոսկվայում ձերբակալվել են փոխհրաձգության մասնակիցները, նրանցից երեքը հայաստանցիներ են

5 շաբաթ անց Մոսկվայում ձերբակալվել են 2013թ. փետրվարի 8-ին «Օլիվա» ռեստորանում տեղի ունեցած փոխհրաձգության ենթադրյալ մասնակիցները: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 19 մարդ, ուրբաթ օրը, մարտի 15-ին հայտարարել են Մոսկվայի համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Նշվում է, որ մարտի 14-ին օպերատիվ խմբի անդամները 13 հոգու են ձերբակալել: Նրանցից երեքը հայաստանցիներ են: Նրանցից առգրավվել է 4 գրամ թմրանյութ, որը հերոին է պարունակել:

Հաջորդ օրը, մարտի 15-ին Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է ևս վեց կասկածյալ: Նրանք դիմադրել են իրավապահներին:

Փետրվարի լույս 8-ի գիշերը միաջդեպ է տեղի ունեցել «Օլիվա» ռեստորանում, որտեղ կիրառվել է հրազեն: Ընդամենը միջադեպին մասնակցել է 40 մարդ, հիմնականում նրանք Հյուսիսային Կովկասի հանրապետություններից էին ու Հայաստանից, հայտնում է ME-Journal.RU-ն: