18 մարտի 2013 - 12:20 AMT
Ր. Հովհաննիսյան. Հովիկ Աբրահամյանն ինձ առաջարկ բերող չէ

Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանի հերթական ասուլիսն է: Հովհաննիսյանը նախ անդրադարձավ ԱԺ նախագահի այցին: Նախօրեն Հովիկ Աբրահամյանը այցելել էր հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի հովհաննիսյանին:

« Աբրահամյանի այցը քաղաքավարական այց էր, ցանկանում էր լուծում գտնել այս հարցին: Շատ հստակ ասացի իրեն, որ իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ: Պարոն Սարգսյանը կարող է ինձ հետ գրավոր կամ բանավոր առաջարկները ներկայացնել: Աբրահամյանը ինձ առաջարկ բերող չէ, նա չի կարող ինձ առաջարկներ բերել Սերժ Սարգսյանիցից:

Ես էապես համաձյան չեմ Հովիկի հետ, քանի որ նա գնահատական տվեց բովանդակային լուծումների մասին ու նաև գնահատական տվեց իմ հաց չուտելու մասին որպես վերջնագիր: Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որևէ առաջարկ անելու ու թող չասի, որ իմ հաց չուտելը անընդունելի վերջնագիր է»,-ասաց Րաֆֆի հովհաննիսյանը: