18 մարտի 2013 - 14:29 AMT
Վրաստանի ԱԳ նախարարը չի բացառում, որ երկիրը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր խմբերի կողմից

Վրաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր տարրերի համար, երկուշաբթի հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն Բաքվում ընթացող խորհրդաժողովում՝ նվիրված համագործակցության ամրապնդմանը ահաբեկչության կանխարգելման ոլորտում:

Փանջիկիձեն չի բացառում, որ Վրաստանը կարող է օգտագործվել որպես տարանցիկ ուղի հանցավոր տարրերի համար: Նա ասել է, որ ահաբեկիչների սաբոտաժը կիբերտարածքում կարող է բացասաբար անդրադառնալ պետության նորմալ գործունեության վրա

«Վրաստանում սկսել են մշակել ահաբեկչության դեմ ազգային ռազմավարությունը, ստեղծվել է միջգերատեսչական խումբ»,-ասել է նա:

Նա նշել է, որ Վրաստանն այս հարցում համագործակցում է ՄԱԿ կառույցների հետ: