18 մարտի 2013 - 14:15 AMT
Հայաստանի այկիկենդո կարատեի առաջնությանը մասնակցել են 230 մարզիկներ

Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան անցկացրել է իր հերթական՝ 7-րդ փակ առաջնությունը: Ելույթ էին ունենում 230 մարզիկներ, որոնք ներկայացնում էին Երևանը, Իջևանը, Գյումրին, Սևանը և Գավառը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են այկիկենդո կարատեի ֆեդերացիայից:

«Քանի որ ապրիլին պետք է մասնակցենք մի քանի մրցաշարերի, ֆեդերացիայի տնօրինությունն ու մարզչական կազմն առաջիկա օրերի ընթացքում կվերլուծեն առաջնության արդյունքները, և կորոշեն այդ մրցաշարերին մեկնող հավաքականների կազմերը: Մեր նպատակը կրկին բացարձակ առաջատարի կարգավիճակով վերադառնալն է, ուստի պետք է շատ աշխատենք»,- ասել է այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը:

Հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկված մարզիկներն կանցնեն մարզումների հատուկ ռեժիմի և կսկսեն նախապատրաստվել ապրիլին կայանալիք 3 միջազգային մրցաշարերին: