Հայաստանի հավաքականը Չեխիայի հետ խաղին կսկսի նախապատրաստվել մարտի 19-ին

Հայաստանի հավաքականը Չեխիայի հետ խաղին կսկսի նախապատրաստվել մարտի 19-ին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է մարզական հավաքի ծրագիրը: Մարտի 19-ին թիմը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Մարտի 19-ին, ժամը 18:00-ին թիմը կանցկացնի բաց մարզում:

Մարտի 20-ին ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում, իսկ մարտի 21-ին ստուգողական խաղ կանցկացնի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղի սկիզբը ժամը 18:00-ին, մուտքն ազատ է:

Մարտի 22-25-ը հավաքականը մարզումներ կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում: Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---