18 մարտի 2013 - 15:17 AMT
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ուսումնամեթոդաբանական կենտրոնը մեկ տարեկան է

Լրացել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ուսումնամեթոդաբանական կենտրոնի գործունեության մեկ տարին: Կենտրոնը զբաղվում է Բանկի աշխատակիցների վերապատրաստմամբ` նպաստելով վերջիններիս մասնագիտական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: Խոսելով Կենտրոնի ստեղծման նպատակների և խնդիրների մասին` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Ուսումնամեթոդաբանական կենտրոնի ղեկավար Էլիզա Մհերյանը նշեց. «Առէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների սպասարկման որակին` փորձելով այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

Սեփական ուսումնամեթոդաբանական կենտրոնի ստեղծումը նշանակալից քայլ էր տվյալ խնդրի լուծման համար: Կենտրոնի նպատակն է նպաստել բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Կենտրոնի խնդիրն է կազմակերպել գործնական դասընթացներ` հաշվի առնելով իրական պահանջներն ու առաջնային նպատակները: Ուսուցման մեթոդիկայում հիմնական շեշտը դրվում է աշխատանքային հմտությունների ձեռքբերման, սպասարկման տեխնիկայի կատարելագործման, աշխատակիցների կողմից բանկում ներդրվող նոր պրոդուկտների և ծառայությունների տիրապետման վրա:

Մեկ տարվա ընթացքում Կենտրոնի կողմից անցկացվել է թվով 22 սեմինար` 498 աշխատակիցների մասնակցությամբ: Այս տարի նախատեսում ենք կազմակերպել մոտ 24 սեմինար ամենաակտուալ թեմաներով: Կենտրոնն իրականացնում է նաև արտագնա ուսուցողական սեմինարներ մասնաճյուղային ցանցի աշխատակիցների համար: Կենտրոնի կարևոր գործառույթներից է հանդիսանում նաև սպասարկման որակի ստուգումը, որի արդյունքների հիման վրա մշակվում են Բանկի հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված հետագա քայլերը:

Մրցակցությունը բանկային ոլորտում շատ խիստ է. պայքար է գնում յուրաքանչյուր հաճահորդի համար: Այսպիսով փորձում ենք մշտապես բարձրացնել մեր աշխատակիցների որակավորումը` ապահովելով ավելի որակյալ և արդյունավետ սպասարկում»: