Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Ուկրաինայի ու Ղազախստանի միջազգային մրցաշարերին

Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Ուկրաինայի ու Ղազախստանի միջազգային մրցաշարերին

PanARMENIAN.Net - Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է, որ բռնցքամարիտկներն Աբովյանում պատրաստվում են Ուկրաինայի ու Ղազախստանի միջազգային մրցաշարերին:

«Մրցաշարն Ուկրաինայում մեկնարկում է մարտի 24-ին, իսկ Ղազախստանում՝ 29-ին: Առաջին մրցաշարում հանդես կգան վեց բռնցքամարտիկներ, ես կուղեկցեմ թիմին, երկրորդին՝ հինգ, նրանք կմեկնեն երկրորդ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի գլխավորությամբ»,-ասել է Աղամալյանը:

Ուկրաինա կմեկնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Արարատ Մխիթարյանը (56 կգ), Հովհաննես Բոչկովը (60 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ) և Ռուսլան Իբրահիմյանը (81կգ): Ղազախստանում հանդես կգան Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Դերենիկ Գիժլարյանը (52կգ), Արթուր Գրիգորյանը, Սամվել Բարսեղյանը (60 կգ) և Ազատ Դավթյանը (91կգ): Այդ մրցաշարերից հետո կձևավորի հավաքականը, որը հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---